Եվրագոտու տնտեսական սպասումներն օգոստոսին փլուզվեցին. ZEW

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու տնտեսական սպասումների համաթիվն օգոստոսին, հուլիսի համեմատ, կտրուկ նվազեց 33,3 կետով՝ հասնելով -40 կետի, նշվում է Եվրոպայի տնտեսության ուսումնասիրությունների կենտրոնի (Zentrum fur Europaische Wirtschaftsforschung, ZEW) զեկույցում:

Եվրոպայի խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի ցուցանիշը հուլիսին նվազել է 22,5 կետով՝ հասնելով -37,6 կետի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վիճակագրությունը կանխատեսումներից շատ ավելի վատն էր: Վերլուծաբանները ենթադրում էին, թե Գերմանիայում ցուցանիշը կկրճատվի մինչև -26 կետի՝ հուլիսին գրանցված -15,1 կետի համեմատ, իսկ եվրագոտում այն հասավ – 6,2 կետի՝ մեկ ամիս առաջ գրանցված -7 կետի համեմատ:

«Վերջերս կտրուկ սրվել է տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ հոռետեսությունը: Միաժամանակ փորձագետների վատատեսությունն արտացոլում է ֆոնդային շուկաներում տիրող բացասական մթնոլորտը», – նշվում է ZEW-ի ղեկավար Վոլֆգանգ Ֆրանցի (Wolfgang Franz) մեկնաբանություններում:

Տնտեսական սպասումների համաթիվը չափում է ինստիտուցիոնալ ներդրողների տրամադրվածությունը: Այն հաշվարկվում է առաջիկա վեց ամսվա ընթացքում գնաճի, տոկոսադրույքների, արժույթների փոխարժեքի և ֆոնդային շուկաների դինամիկայի հեռանկարների վերաբերյալ փորձագետների հարցման միջոցով:

Ամենամսյա ցուցիչն արտացոլում է լավատեսորեն և հոռետեսորեն տրամադրված ներդրողների մասնաբաժինների տարբերությունը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img