ՀՀ բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորման ծավալը II եռամսյակում ավելացել է 27,2%՝ կազմելով ավելի քան 68,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծավալը II եռամսյակում ավելացել է 27,2 տոկոսով՝ կազմելով ավելի քան 68,6 մլրդ դրամ:

Բանկերի 2011թ.-ի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն` տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը հունիսի 30-ի դրությամբ կազմել  է շուրջ 1,1  տրլն.  դրամ՝ 918,4 մլրդ դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գծով բանկային համակարգում հաշվետու ժամանակահատվածում առաջատարի դիրքում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը շուկայի այս հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 52 տոկոս: Բանկի համախառն վարկային պորտֆելում շուրջ 27,8 տոկոսը կամ 35,7  մլրդ դրամը բաժին է ընկնում գյուղատնտեսական հատվածի ֆինանսավորմանը (27,2 մլրդ դրամ ընթացիկ տարեսկզբի դրությամբ):

Այս ցուցանիշով առաջատար-բանկերի թվում են նաև Հայբիզնեսբանկը (ավելի քան 4,9 մլրդ դրամ),  Արդշինինվեստբանկը (ավելի քան 4,8 մլրդ դրամ), Հայէկոնոմբանկը (շուրջ 4,6 մլրդ դրամ) և Արցախբանկը (շուրջ 3,3 մլրդ դրամ): Այս բանկերի համախառն վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է համապատասխանաբար` 7,2%, 7,1%, 6,7%  և 4,8%:

2011 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ և 417 մասնաճյուղ: (1 դոլարը 367,02 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img