Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդներն աճել են 37,3%՝ հասնելով 350,5 մլրդ դրամի

24.08.2011 14:50
Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդներն աճել են 37,3%՝ հասնելով 350,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բանկային համակարգում Հայաստանի ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2011 թվականի առաջին կիսամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 37,3 տոկոոսով և կազմել են ավելի քան 350,5 մլրդ դրամ:

2011 թվականի երկրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատար է Յունիբանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 13,5 տոկոսը (ավելի քան 47,3 մլրդ դրամ): Յունիբանկի համախառն պարտավորություններում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմում է 49,04 տոկոս:

Ըստ այս ցուցանիշի՝ առաջատար բանկերի հնգյակում են նաև՝ HSBC Բանկ Հայաստանը (մոտ 35,1 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկը (ավելի քան 35 մլրդ դրամ), ՎՏԲ Բանկ Հայաստանը (մոտ 32,7 մլրդ դրամ) և Արդշինինվեստբանկը (մոտ 31,9 մլրդ դրամ):

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է մոտ 468,4 մլրդ դրամ, որից ավելի քան 117,8 մլրդ դրամը կազմել են ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ցպահանջ դեպոզիտները: Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են ավելի քան 1410,8 մլրդ դրամ:

2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ՝ 417 մասնաճյուղերով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև