Moody’s-ն անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկի վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկին շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, ինչպես նաև ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշները:

«Եթե հաշվի առնենք անցած տարիների տնտեսական բարդ իրավիճակն, ապա Moody’s հեղինակավոր գործակալության վարկանիշների պահպանումը լավ գնահատական կարող եմ համարել մեր բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի կայուն զարգացում», – բանկի մամուլի ծառայությունից մեջբերեցին Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերը:

Նրա խոսքերով՝ այս վարկանիշները բանկին հնարավորություն կտան ներգրավել միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաև ավելի զարգացնել հարաբերությունները հին և նոր գործընկերների հետ` թե Հայաստանում և թե արտերկրում:

Տեղեկատվության համաձայն՝ Արդշինինվեստբանկը Moody’s-ի սանդղակի «D-» BFSR չափանիշով, Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաև որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը:

«Արդշինինվեստբանկը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև մասնաճյուղեր ունի Լեռնային Ղարաբաղում: Բանկը ակտիվ ներդրումներ է կատարում տնտեսության բազմաթիվ ոլորտներում»,  – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ :

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (87,23%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: Բանկը MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի համակցված անդամ է, ինչպես նաև ՀՀ տարածքում «Armenian Card» ՓԲԸ-ի քարտային գործառնությունների համակարգի բաժնետեր:

Moody’s-ը վարկանիշավորող հետազոտական և ռիսկերի վերլուծությամբ զբաղվող առաջատար գործակալություններից մեկն է աշխարհում, այն գործունեություն է ծավալում շուրջ 110 երկրներում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img