ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները I կիսամյակում աճել են 11,2%` հասելով 62,3 մլրդ դրամի

26.08.2011 15:15
ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները I կիսամյակում  աճել են 11,2%` հասելով 62,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները 2011թ.-ի հունիսի 30-ի  դրությամբ կազմել են ավելի քան 62,5 մլրդ դրամ՝ 2010թ.-ի առաջին կիսամյակի  նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 6,3 մլրդ դրամով կամ 11,2  տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատարի դիրքում է «Նորվիկ» ՈւՎԿ-ն: Հունիսի 30-ի դրությամբ այս կազմակերպության պարտավորությունները կազմել են 11,6  միլիարդ դրամ՝ 2010թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատ կրճատվելով 4,7 տոկոսով: Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն պարտավորություններում այս կազմակերպությանը բաժին է ընկնում կազմակերպությունների մեծության 18,6 տոկոսը:

Համախառն պարտավորությունների ծավալով առաջատարի հնգյակում են «Ֆինքա» ՈւՎԿ-ն՝ 9,1 միլիարդ դրամ (վարկային կազմակերպությունների համախառան պարտավորությունների 14,6 տոկոսը), «ԱԳԲԱ Լիզինգ» ՈւՎԿ-ն ՝ 5,3 միլիարդ դրամ (8,4 տոկոս), «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ-ն՝ 4,5 միլիարդ դրամ (7,3 տոկոս) և «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ-ն՝ ավելի քան 4,3  միլիարդ դրամ (6,9 տոկոս):

Վարկային կազմակերպությունների բոլոր պարտավորությունների շուրջ 56  տոկոսը կենտրոնացած է այս հինգ կազմակերպություններում, որոնք այս ցուցանիշով առաջատարի դիրքում են:

2011 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 31 վարկային կազմակերպություն 65 մասնաճյուղով: (1 դոլարը 367,68 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև