Սպառված ֆինանսական տարում Հայաստանի IFC վարկային պորտֆելը կազմել է 100 մլն դոլար՝ ավելանալով 20

26.08.2011 18:06
Սպառված ֆինանսական տարում Հայաստանի IFC վարկային պորտֆելը կազմել է 100 մլն դոլար՝ ավելանալով 20

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում IFC ընդհանուր վարկային պորտֆելը սպառված ֆինանսական տարում (ավարտվել է 2011թ.-ի հունիսի 30-ին) կազմել է 100 մլն դոլար, ասաց Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեկը (Thomas Lubeck):

«Աճը կազմել է շուրջ 20 տոկոս»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա՝ պարզաբանելով, որ աճը պայմանավորված է սպառողական պանաջարկով, ինչպես նաև՝ IFC-ի աշխատանքի կենտրոնացմամբ:

Լյուբեկը նաև նշեց, որ անցած ֆինանսական տարում IFC-ը համագործակցել է այնպիսի հայկական բանկերի հետ, ինչպիսիք են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Հայէկոնոմբանկը և Ամերիաբանկը:

«Բացի այդ, մենք նաև աշխատել ենք բանկային հատվածից դուրս: IFC-ն միշտ աշխատում է մասնավոր հատվածի հետ, մենք պետական գործընկերներ չունենք, սակայն մենք խորհրդատվություններ ենք տրամադրում և այդ իմաստով որպես խորհրդատուներ աշխատել ենք պետական կառույցների հետ»,- պարզաբանեց նա:

Խոսելով ագրոբիզնեսի հատվածի գործունեության մասին` տարածաշրջանային տնօրենը նշեց, որ IFC-Ը տնտեսության այդ բնագավառի վարկավորման համար ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին վարկ է հատկացրել:

IFC-Ն և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը մարտի 30-ին փոքր և միջին բիզնեսի վարկավորման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում 20 մլն դոլար գումարի չափով վարկային համաձայնագիր են ստորագրել:

1995թ.-ին Հայաստանը դարձել է IFC անդամ: Այսօրվա դրությամբ IFC-ն  ֆինանսական շուկաների աջակցման, ինչպես նաև արտադրության, էներգետիկայի և հանքային արդյունաբերության ոլորտների 28 ծրագրերի շրջանակներում 147 մլն դոլար է ներդրել: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև