ՀՀ պետբյուջեն հունվար-հուլիսին 10.5 մլրդ դրամ պակասուրդով է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ պետբնուջեն 2011 թվականի հունվար-հուլիսին 10.5 մլրդ դրամ պակասուրդով է կատարվել` կազմելով ինն ամիսների համար նախատեսված 72 մլրդ դրամի ընդամենը 14.6%-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարության հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.9%-ով կամ շուրջ 43.4 մլրդ դրամով և հուլիսի վերջին կազմել են 482.2 մլրդ դրամ: Հարկային մուտքերը,  պետտուրքերը, պարտադիր սոցիալական ապահովության վճարները և պաշտոնական դրամաշնորհները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաբար 9.9%-ով (33.7 մլրդ դրամով), 10.3%-ով (6.7 մլրդ դրամով) և 123.2%-ով (6.6 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 12.5%‑ով կամ 3.6 մլրդ դրամով:

2011 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 373.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 77%-ը: Հայաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 9.9%-ով կամ 33.7 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:

Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել են 492.7 մլրդ դրամ, որը կազմում է իննամսյա նախատեսած ցուցանիշի 70.5%-ը: Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝  2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 6.3%‑ով կամ 29.2 մլրդ դրամով: Միաժամանակ ընթացիկ ծախսերը կազմել են 445.9 մլրդ դրամ, իսկ ոչ ֆինանսական ակտիվներով օպերացիաները` 46.8 մլրդ դրամ:  ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, դրամաշնորհների, ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, այլ ծախսերի և պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար կառավարության որոշումներով բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img