Օգոստոսին եվրագոտու տնտեսության հանդեպ վստահությունը նվազել է. վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 14:00-ին Եվրահանձնաժողովը կհրապարակի ընթացիկ տարվա օգոստոսի եվրագոտու տնտեսության հանդեպ սպառողական և ձեռնարկատիրական վստահության ցուցիչը (ESI): Վերլուծաբանները մինչև 100,2 կետով ցուցանիշի նվազում են ակնկալում՝ նախորդ ամսվա 103,1 կետի դիմաց:

Conference Board վերլուծական ընկերությունը տեղական ժամանակով ժամը 19.00-ին կհրապարակի օգոստոս ամսվա ԱՄՆ տնտեսության հանդեպ սպառողական վստահության ցուցիչի տվյալները, հաղարդում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների՝ ցուցանիշը մինչև 52 տոկոսով նվազել է՝ նախորդ ամսվա 59,5 տոկոսից:

ԱՄՆ ԴՊՀ-ն կհրապարակի օգոստոսյան նիստի արձանագրությունները, որի ընթացքում որոշում է կայացվել պահպանել բազային դրույքը ռեկորդային ցածր մակարդակում՝ 0-0,25 տոկոս՝ հայտարարելով մինչև 2013թ.-ն այն տվյալ նիշում պահպանելու մտադրության մասին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img