ՎՏԲ-Հայաստան բանկը հեռախոսազանգի միջոցով դրամական փոխանցումը ստանալու ծառայություն է գործարկում

01.09.2011 16:15
ՎՏԲ-Հայաստան բանկը հեռախոսազանգի միջոցով դրամական փոխանցումը ստանալու ծառայություն է գործարկում

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 1-ից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է VTB-transfer բացառիկ ծառայության մեկնարկի մասին, որը ստեղծվել է հատուկ այն հաճախորդների համար, որոնք պարբերաբար արտերկրից ստանում են դրամական միջոցներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Նոր ծառայությունը հաճախորդներին հնարավորություն կընձեռի դրամական փոխանցումները ստանալ անմիջապես պլաստիկ քարտին` զանգահարելով 87-87 հեռախոսահամարով: Դրամական փոխանցումը ստանալու համար հաճախորդին բավական է զանգահարել բանկ, նշել իդենտիֆիկացիոն տվյալները, և դրամական փոխանցման գումարը քարտին հասանելի կլինի հաշված րոպեների ընթացքում», - նշվում է տեղեկատվության մեջ:

«VTB-transfer ծառայությունը դրամական փոխանցման ստացման արագ և հարմարավետ միջոց է, որը հաճախորդից պահանջում է մինիմում տեղեկություն և ջանք: Արտերկրից դրամական փոխանցումը ստանալու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին բավական է ունենալ հատուկ ՎՏԲ Տրանսֆեր պլաստիկ քարտը և իմանալ դրամական փոխանցման ծածկագիրը», - նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Նրա խոսքերով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինն է Հայաստանում, որ իրագործեց բոլոր գործող համակարգերով դրամական փոխանցմների ստացման նման հարմարավետ միջոցը: Օվսյաննիկովն ավելացրել է, որ բանկը հատուկ ուշադրություն է դարձրել դրամական փոխանցումներ ստացողների պոտենցիալ սեգմենտի պահանջներին:

«ՎՏԲ Տրանսֆեր քարտի քարտապանները որքան ակտիվ օգտվեն ծառայութունից, այնքան արագ կկուտակեն բոնուսներ և հաճախակի կստանան բանկի կողմից առաջարկվող արտոնություններ», - ավելացրել է նա:

ՎՏԲ Տրանսֆեր բազմարժութային քարտը թողարկվում է Visa միջազգային վճարային համակարգի հիմունքներով: Ձևակերպելով ՎՏԲ Տրանսֆեր քարտը, հաճախորդը ավտոմատ կերպով անվճար միանում է «ՎՏԲ Տրանսֆեր» ծառայությանը և սկսում է կուտակել բոնուսներ քարտին հաշվեգրված յուրաքանչյուր դրամական փոխանցման դիմաց:

Բոնուսները շարունակում են կուտակվել և հետագայում կարող են փոխարինվել հետևյալ ծառայություններով` 5-րդ բոնուսից հետո հաճախորդին տրամադրվում է փոխանակման արտոնյալ փոխարժեք քարտով գումարի օգտագործման համար (բանկոմատի միջոցով, առևտրային կետերի և այլն); 10-րդ բոնուս`հաճախորդին փոխանցման միջնորդավճարի մինչև 20% վերադարձ կամ միջազգային զանգերի համար քարտի տրամադրում, 15-րդ բոնուսից հետո` հաճախորդին մինչև 300 000 ՀՀ դրամ կամ այդ գումարին համարժեք արտարժույթով վարկային գծի տրամադրում, 30-րդ բոնուս` զեղչի տրամադրում ավիատոմսի ձեռքբերման համար:

Տվյալ ծառայության մեկնարկի հետ մեկտեղ բանկը անց է կացնում ակցիա. սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ ՎՏԲ Տրանսֆեր քարտերը կտրամադրվեն ամենամսյա անվճար սպասարկմամբ: Ծառայությունը նաև տարածվում է բանկի բոլոր գործող քարտերի վրա. քարտին փոխանցման յուրաքանչյուր հաշվեգրման համար գանձվում է կոմիսիոն վճար 300 ՀՀ դրամի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:  ($1 – 367,55 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև