ՀՀ նախագահի հրամանով Օլեգ Աղասյանը ԿԲ խորհրդի անդամ է նշանակվել

01.09.2011 16:46
ՀՀ նախագահի հրամանով Օլեգ Աղասյանը ԿԲ խորհրդի անդամ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Օլեգ Աղասյանը նշանակվել է ՀՀ ԿԲ  խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Օլեգ Աղասյանը ծնվել է 1960թ.-ին։ Ավարտել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, տնտեսական գիտությունների թեկնածու է։

Վերապատրաստման կուրսեր է անցել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում։ ԿԲ-ում է աշխատում 1995 թվականից:--0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև