«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը» առարկայազուրկ մետաղական հաշիվներ է առաջարկում

05.09.2011 15:07
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը» առարկայազուրկ մետաղական հաշիվներ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ (ԱՄՀ)` դրամական միջոցները արժութային ռիսկերից զերծ պահելու նոր միջոց, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ ԱՄՀ-ն անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է, համաձայն որի հաճախորդին հնարավորություն է տրվում բանկում բացել ԱՄՀ` հաշվում առկա գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու:

«ԱՄՀ ծառայությունը հաճախորդին տալիս է մի շարք առավելություններ, ինչպիսիք են՝ ոսկու արժեքի բարձրացման հետևանքով գումարի վաստակում, արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում, ոսկու առարկայապես գնման դեպքերում կեղծիքներից խուսափելու հնարավորություն, առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն, ինչպես նաև ժամանակի էական տնտեսում և արագ իրացվելիություն», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, առարկայազուրկ մետաղական հաշիվը բացվում է անվճար, հաշվի նվազագույն մնացորդը կազմում է 0 գրամ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հաշվով իրականացվող անկանխիկ ոսկու հաշվառումն ու գործարքների կնքումը կատարվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը: Մետաղական հաշվից ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկին բանկի կողմից սահմանված փոխարժեքով բանկին վաճառելու կամ այլ բանկերում անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցելու միջոցով:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից` հանդիսանալով ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը: 2011թ. օգոստոսի 30-ի դրությամբ բանկը սպասարկել է թվով 54341 հաճախորդ, որից 52 506 ֆիզիկական և 1 835 իրավաբանական անձ: Այսօր բանկն ունի 15 մասնաճյուղ` 6-ը Երևանում և 9-ը հանրապետության տարբեր մարզերում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25