ԱՄՆ-ն կկարողանա խուսափել տնտեսության նոր ռեցեսիայից. ՀԲ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ տնտեսությունն, ամենայն հավանականությամբ, կկարողանա խուսափել ռեցեսիայի նոր ալիքից՝ չնայած վերջին ժամանակներում համաշխարհային տնտեսության համար ավելացած ռիսկերին, Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելիկը՝ ավելացնելով, որ եվրագոտու հեռանկարները, իրենց հերթին, կախված են եվրոպական առաջնորդների ճիշտ որոշումներից:

«Վտանգավոր ժամանակ է գալիս, և եթե ԱՄՆ-ն կարողանա խուսափել ռեցեսիայից և միայն դանդաղած աճ ունենա, ապա եվրագոտու համար այդ ժամանակահատվածը առավելագույն զգայուն կլինի»,- ասել է Զելիկը:

ԱՄՆ տնտեսության դանդաղած աճի ու նոր ռեցեսիայի մասին խոսելիս՝ ՀԲ ղեկավարը նշեց, որ նման բաները դժվար է հիմա կանխատեսել, քանի որ Եվրոպայում մի շարք անորոշությունները կան, որոնք անդրադառնում են նաև ԱՄՆ-ի վրա:

Զելիկւ ենթադրում է, որ եվրոպական իշխանությունների կողմից լիկվիդայնությանն աջակցելու միջոցները բավարար չեն տարածաշրջանում պարտքային ճգնաժամի տարածումը զսպելու համար: Համաշխարհային բանկի ղեկավարի կարծիքով, ԵՄ առաջնորդները պետք է դժվարին ընտրություն կատարեն կուռ բյուջետային ինտեգրման և «այլ այլընտրանքների» միջև, որպեսզի դիմակայեն բանկային համակարգին սպառնացող ռիսկերը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img