06.09.2011 17:05
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Telcell վճարային համակարգը սեպտեմբերի 6-ից ՎՏԲ-Հայաստան բանկի հաշվետեր հաճախորդներին ընձեռել է հնարավորություն համալրել իրենց բանկային/քարտային հաշիվներն առանց բանկ այցելելու, նշվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:
Ծառայությունն անվճար է և հասանելի համակարգի շուրջ 400 վճարային տերմինալների միջոցով:
«Մանրածախ բանկային ծառայությունների շուկան կրկին գտնվում է վերելքում, ինչն իր հերթին հանգեցնում է բանկերի մասնաճյուղերի աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացմանը», - նշվում է «Telcel»l ՓԲԸ-ի մարքետինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցի տեղեկատվության մեջ:
Նա վստահություն է հայտնել, որ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կգնահատեն ընկերության տերմինալների միջոցով հաշիվների համալրման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ ՎՏԲ-Հայաստան բանկը, ի դեմս Telcell-ի, ձեռք կբերի դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված համակարգ`այլընտրանքային դրամական միջոցների ընդունման թանկարժեք դրամարկղային ցանցերին և բանկոմատներին:
ՎՏԲ-Հայաստան բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն իր հերթին նշել է, որ բանկը մշտապես առաջնորդվում է բանկային ծառայությունների զարգացման նորարարական և հաճախորդների շահերին միտված մեթոդներով:
«Telcell ընկերության հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է` ուղղված բանկի ակտիվ հաճախորդների հարմարավետության բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանը», - ասել է նա:
Հաշվի համալրման գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին է ուղարկվում գործարքը հաստատող անվճար SMS հաղորդագրություն, իսկ համալրված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:
TelCell ՓԲԸ-ն Հայաստանի վճարումների շուկայում գործում է 2007թ.-ի օգոստոսից: Ներկայում TelCell-ի պրոցեսինգային կենտրոնին են միացված վճարումների ընդունման ավելի քան 300 կետեր: Դրանց օգնությամբ հնարավոր է վճարում կատարել հանրապետության բջջային կապի օպերատորների հաշվին, մարել վարկերը, կատարել կոմունալ վճարումները և վճարել ինտերնետ հասանելիության վարձը և այլն:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: