ՀՀ ԿԲ խորհուրդը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դարձնելով 8%

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ընթացքում որոշում է ընդունել 0,5 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել այն 8 տոկոսի մակարդակում, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2011 թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրվել է 0.6% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 1.5 տոկոսային կետով և կազմել 4.8%` վերադառնալով 4% և 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք:

Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք` որոշակի գնանկումային ռիսկերի դրսևորման հավանականությամբ: Սակայն դեռևս պահպանվում են զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններով պայմանավորված համաշխարհային տնտեսության հեռանկարների անորոշությունները:

Խորհուրդը համակարծիք է, որ ներկայումս ներքին պահանջարկի ազդեցությունը գնաճային միջավայրի վրա նվազեցման ուղղությամբ է. մասնավոր ծախսումների ազդեցությունը գնահատվում է չեզոք, հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Չեզոք ազդեցություն ունեն նաև աշխատանքի շուկայի զարգացումները` արտադրողականության և անվանական աշխատավարձերի հարաբերակցության առումով:

Խորհուրդն ամփոփեց, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին: «Դրամավարկային պայմանների թուլացումը հնարավորություն կտա մեծ հավանականությամբ գնաճը կանխատեսվող հորիզոնում ձևավորել տատանումների թույլատրելի միջակայքի սահմաններում` միաժամանակ լրացուցիչ խթաններ ստեղծելով տնտեսական ակտիվության ավելացման համար», – նշվում է տեղեկատվության մեջ:

Վերջին անգամ ԿԲ 0,25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թ.-ի ապրիլին՝ հասցնելով այն 8,5 տոկոսի:

ՀՀ 2011 թ.-ի պետբյուջեի համաձայն՝ հանրապետությունում գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img