2011 թ. II եռամսյակում ՀՀ ԿԲ համակարգով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 51% աճել է՝ կազմելով 4583 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2011 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում Կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը աճել է 51 տոկոսով կամ  1541 մլրդ դրամով՝  2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 4583 մլրդ դրամ։

ԿԲ մամուլի ծառայությունից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2011թ.-ի երկրորդ եռամսյակում ԿԲ վճարային համակարգերի միջոցով վճարումների քանակը կազմել է 958111՝ ավելանալով 22 տոկոսով կամ 174576-ով։ «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» համաձայն՝ 2011թ.-ի երկրորդ եռամսյակում ԿԲ վճարային համակարգերի միջոցով անկանխիկ վճարումների ծավալը 16 տոկոսով կրճատվել է (636 մլրդ դրամով)՝ 2011թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, իսկ գործարքների քանակն ավելացել է 20 տոկոսով կամ 163901-ով։

Միաժամանակ  ԿԲ վճարային համակարգերի միջոցով դրամական փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսային գործունեության հաշվետվության) կազմել է շուրջ 72 մլրդ դրամ՝ 2010թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 24 մլրդ դրամով։ Հաշվետու ժամանակահատվածում գործարքների միջին օրական քանակը հասել է 15392-ի՝ ավելանալով 2728 գործարքով։

Ինչպես նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ, բորսային գործունեության հետ կապված դրամական փոխանցումների միջին օրական ծավալը 2011թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 176 մլրդ դրամ՝ 21 մլրդ դրամով կրճատվելով 2010թ.-ի երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ։

Ընդհանուր առմամբ 2011թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 5546 մլրդ դրամ, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 2885487. ($1 – 369,77 դրամ)։—0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img