ՀՀ ԿԲ համակարգի միջոցով թղթային եղանակով իրականացված վճարումների ծավալը 2-րդ եռամսյակում ավելացել է 2,2 անգամ՝ հասնելով 2 536 մլրդ դրամի

08.09.2011 18:04
ՀՀ ԿԲ համակարգի միջոցով թղթային եղանակով իրականացված վճարումների ծավալը 2-րդ եռամսյակում ավելացել է 2,2 անգամ՝ հասնելով 2 536 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2011 թ.-ի երկրորդ եռամսյակում Կենտրոնական բանկի համակարգի միջոցով թղթային եղանակով իրականացված վճարումների ծավալն աճել է 2,2 անգամ՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, և կազմել է ավելի քան 2 536 մլրդ դրամ։ Միաժամանակ վճարումների քանակն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,6 տոկոսով և կազմել 36134։

Տեղեկատվության համաձայն՝ այդ գործողություններին բաժին է հասել նրանց ընդհանուր ծավալի 55,35 տոկոսը և Կենտրոնական բանկի համակարգի միջոցով իրականացված վճարումների ընդհանուր թվի 3,67 տոկոսը:

«Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» համաձայն՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում թղթային եղանակով իրականացված վճարումների միջին օրական քանակը կազմել է 565 փոխանցում՝ 39  մլրդ դրամ ծավալով, ինչը 21  միլիարդ դրամով ավելի  է 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից:

Միաժամանակ մեկ թղթային փոխանցման միջին ծավալն ավելացել է 2,1 անգամ՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 70 մլն դրամ ($1 – 370,73 դրամ)։—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև