«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը» հաճախորդներին առաջարկում է «Ոսկե ստանդարտ» ավանդատեսակը

09.09.2011 18:47
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը» հաճախորդներին առաջարկում է «Ոսկե ստանդարտ» ավանդատեսակը

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է արտարժութային ռիսկերից դրամական միջոցները պահպանելու հնարավորություն՝ «Ոսկե ստանդարտ» ավանդատեսակը, հաղորոդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ծառայությունը թույլ է տալիս հաճախորդին բացել ավանդ` ավանդի գումարը վերածելով առարկայազուրկ ոսկու` այդպիսով նվազեցնելով արժութային փոխարժեքների տատանման ազդեցությունը և ստանալով  գումար վաստակելու հնարավորություն ոսկու արժեքի բարձրացմանը զուգընթաց: «Ոսկե ստանդարտ» ավանդատեսակը բացվում է միայն հաշվի առնելով 999.9 հարգի ոսկու քաշը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավանդի և ֆիքսված եկամտի գումարի վճարումն երաշխավորվում է: Ավանդն ընդունվում է միայն ԱՄՆ դոլարով` պայմանագրի գործողության ժամկետի ավարտին ավանդի գումարի վրա հաշվեգրված տոկոսների միանվագ վճարմամբ: Ավանդներն ընդունվում են ԱՄՆ դոլարով, 365 կամ 730 օր ժամկետով, ավանդի գումարի նվազագույն չափը կազմում է 5 000 ԱՄՆ դոլար:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից` հանդիսանալով ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը:

2011թ. առաջին կիսամյակում Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է մոտ 16 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 22.0 տոկոսով, ընդ որում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 19,6 տոկոսով` կազմելով 11.6 մլրդ ՀՀ դրամ: Այսպիսով` ժամկետային ավանդների կառուցվածքում ֆիզիկական անձանց ավանդների բեռը կազմում է 72.7 տոկոս: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25