ՀՀ կառավարությունը շահագրգռված է ՀԲ ծրագրերի արագ իրագործմամբ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկրում ՀԲ ծրագրերի արագ իրագործմամբ, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի (Asad Alam) հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը մեր երկրում արագ ընթանա, որովհետև մենք դրա կարիքն ունենք: Արագ փոփոխվող աշխարհում մենք պետք է հիմնական շեշտը դնենք մեր ներքին պոտենցիալի վրա և այդ համատեքստում մի շարք ոլորտներում ընթացող ծրագրերը մեծապես կարևոր են, արդյունավետ և նպատակային»,  – ասել է Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շուրջ ընթացող ծրագրերի իրականացման ընթացքին, համաշխարհային տնտեսության ներկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին:

Վարչապետն Ասադ Ալամին է ներկայացրել երկրի տնտեսական համակարգում իրականացվող զարգացմանն ուղղված քայլերը և գործողությունները, մասնավորապես, մանրամասներ է ներկայացրել արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում ընթացող միջոցառումների վերաբերյալ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության հետագա զարգացումը՝ ընդգծելով, որ դրա համար ստեղծվել են լուրջ հիմքեր: Տիգրան Սարգսյանն այս համատեքստում բարձր է գնահատել Ասադ Ալամի և նրա աշխատանքային խմբի գործունեությունը՝ ՀՀ կառավարության հետ աշխատանքներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քայլերը, մասնավորապես, ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի և այդ նպատակով համապատասխան կարողությունների ձևավորման մանրամասները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img