2011թ. II կիսամյակում Հայաստանում գնաճը կկազմի 5,5- 8,5%

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները կանխատեսում են, որ 66,7% և 54,8% հավանականությամբ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանում գնաճը կկազմի 5,5- 8,5%, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված «2011թ.-ի երկրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության իրականացման մասին հաշվետվության» մեջ:

Հաշվետվության համաձայն՝ չնայած ՀՀ ֆինանսական համակարգի գնաճային ֆոնի թուլացմանը, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից պահպանվել են գնաճի 12-ամսյա բարձր մակարդակի ակնկալիքները:

Սակայն երկրորդ կիսամյակում երկրի գնաճի մակարդակի ցուցանիշի վերաբերյալ  տնային տնտեսությունների կանխատեսումները զգալիորեն նվազել են. եթե առաջին կիսամյակում հարցված տնային տնտեսությունների 69,4 տոկոսը գնաճի բարձր մակարդակ էր ակնկալում, ապա արդեն երկրորդ կիսամյակում՝ տնային տնտեսությունների միայն 43,3%-ը: Միաժամանակ գնաճի ակնկալիքների առումով անորոշությունն ավելացել է: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img