Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը հուլիսին ավելացել է 2,2%-ով՝ հասնելով 802,8 մլրդ դրամի

14.09.2011 13:14
Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը հուլիսին ավելացել է 2,2%-ով՝ հասնելով 802,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալն այս տարվա հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 2,2 տոկոսով և կազմել է շուրջ 802,8 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Միաժամանակ տվյալ ցուցանիշն այս տարեսկզբին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 14,3 տոկոսով:

ԿԲ տվյալների համաձայն՝ հաշվետու ամսվա ընթացքում դրամային ավանդների ծավալը, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 8,8 տոկոսով և կազմել է շուրջ 258մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով ավանդները հուլիսին կրճատվել են 0,7 տոկոսով՝ հուլիսի վերջին կազմելով 544,9 մլրդ դրամի (1 դոլարը 374,56 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև