«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VIP-հաճախորդների համար գործարկել է «Ինդիվիդուալ» նոր ավանդատեսակը

14.09.2011 18:16
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VIP-հաճախորդների համար գործարկել է «Ինդիվիդուալ» նոր ավանդատեսակը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VIP-հաճախորդների համար գործարկել է «Ինդիվիդուալ» նոր ավանդատեսակը՝ ավանդի սկզբնական գումարի ավելացման հնարավորությամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ավանդատեսակը գործում է տոկոսների ամենամսյա վճարմամբ կամ տոկոսների ամենամսյա հաշվեգրմամբ: Ընդ որում, ավանդատուի ցանկությամբ բանկը կարող է իրականացնել տոկոսների կապիտալացում (տոկոսագումարը ավելացնել ավանդի գումարին)», - նշվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ:

«Ինդիվիդուալ» տեսակի ավանդատուներին տրամադրվում է նաև PRIORITY կարգավիճակը`առավել հարմարավետ ծառայություններից օգտվելու ամբողջական փաթեթով:

«Ինդիվիդուալ» ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով` 270-ից 365 կամ 366-ից 730 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 35 մլն ՀՀ դրամ, 100 հազար ԱՄՆ դոլար կամ 100 հազար եվրո, տարեկան տոկոսադրույքը կազմում է համապատասխանաբար ՀՀ դրամով ավանդների դեպքում`11-ից 11,5 տոկոս, ԱՄՆ դոլարով`8-ից 8,2 տոկոս և եվրոյով`4,3-ից 4,9 տոկոս:

Հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել նաև վարկային գիծ`միևնույն արժույթի գումարի 70 տոկոսի չափով` ներդրված ավանդի տոկոսադրույք սահմանելով +2,0 տոկոս:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից: 2011թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ժամկետային ավանդների բեռը բանկի պարտավորությունների կառուցվածքում կազմել է մոտ 16 մլրդ ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդների կառուցվածքում ֆիզիկական անձանց ավանդների բեռը կազմում է 72.7 տոկոս: (1 դոլարը 372,87 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25