ՀՀ ԿԲ-ն 3 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

15.09.2011 16:53
ՀՀ ԿԲ-ն 3 մլրդ դրամ ծավալով  երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հինգշաբթի 3 մլրդ դրամ ծավալով AMGB10172218 սերիայի երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 5 012 մլն դրամ, որից 722 մլն դրամը՝ ոչ մրցակցային հայտերով:

Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 15.2735%՝ 15.3400% սահմանային եկամտաբերության դեպքում ($1 – 374,88 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև