Կոնվերսբանկն ավելի քան 1,2 մլրդ դրամ է ներգրավել «Ամառ» ավանդի ակցիայի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկում»  ներգրավվել է մոտ մեկ մլրդ. 260 մլն. դրամի ավանդ «Ամառ» նոր ժամկետային ակցիայի  արդյունքում, որն անցկացվել է հունիսի 1-ից օգոստոսի 31-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից: Հաղորդագրության համաձայն, ավանդներն ընդունվում էին ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 200 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 12 տոկոս: Ինչպես տեղեկացնում է բանկը,  ակցիայից օգտվել է ավելի քան  660 ավանդատու:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img