«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբն» իր հաճախորդներին է առաջարկում «Գազպրոմբանկ-Տոնական» ավանդատեսակը

16.09.2011 15:10
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբն» իր հաճախորդներին է առաջարկում «Գազպրոմբանկ-Տոնական» ավանդատեսակը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ իր հաճախորդներին առաջարկում է նոր` «Գազպրոմբանկ-Տոնական» ավանդատեսակը սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ավանդի նվազագույն չափը կազմում է 50 000 ՀՀ դրամ`13% տարեկան տոկոսադրույքով, 366 օր ժամկետով և տոկոսների ամենամսյա վճարմամբ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ավանդատուների ցանկությամբ բանկը կարող է տրամադրել Maestro տեսակի միջազգային վճարային քարտեր` առանց սպասարկման վճարի և չնվազող մնացորդի, ինչպես նաև վարկային գիծ (միևնույն արժույթի գումարի 90%-ի չափով, ներդրված ավանդի +3,0% տոկոսադրույքով):

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից և հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմբանկի» դուստր ձեռնարկությունը: 2011 թվականի առաջին կիսամյակի դրությամբ բանկի ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է մոտ 16 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատությամբ աճելով 22%-ով: Ընդ որում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը ավելացել է 19.6%-ով` կազմելով 11.6 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ավանդների բեռը ժամկետային ավանդների կառուցվածքում կազմում է 72.7 %: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25