Հայկական տնտեսությունը պատրաստ է համաշխարհային ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքին. Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսությունն այժմ առավել ձևավորված է, քան նախկինում, և պատրաստ է համաշխարհային ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքին, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք գլոբալ տնտեսության մեջ ընթացող գործընթացներին և արդեն բավականաչափ փորձ ենք կուտակել այս տարիների ընթացքում հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ընթացքում: Կարելի է ասել, որ հայկական տնտեսությունն ավելի պատրաստ է և ավելի ձևավորված, քան մի քանի տարի առաջ»,- ասաց Դավթյանը:

Ինչպես կարծում է նախարարը, ճգնաժամի երկրորդ ալիքի ռիսկեր, իհարկե, կան, սակայն դժվար թե գտնվի մի փորձագետ, որ հստակ  կանխատեսումներ անի:

Նա նշեց, որ նախարարությունը բավականաչափ ինտենսիվորեն աշխատում է ինչպես ԱՄՀ-ի, այնպես էլ ՀԲ-ի հետ, հետևում է գլոբալ տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներին ԱՄՆ-ում և Արևելյան Եվրոպայում՝ միաժամանակ քայլեր ուղղելով դեպի ներքին տնտեսություն: Մասնավորապես այն միջոցառումների վրա կենտրոնանալու ուղղությամբ, որոնք հնարավորին չափ կարող են Հայաստանին պաշտպանել հնարավոր բացասական զարգացումներից, որոնց երկիրը պետք է պատրաստ լինի:

«Հուսանք, որ գլոբալ էկոնոմիկան կկարողանա առաջիկայում խուսափել լուրջ խնդիրներից, սակայն մենք հետևում ենք իրավիճակին և ջանում ենք պատրաստ լինել բոլոր զարգացումներին»,- ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ Հայաստանը բավականաչափ փորձ է կուտակել վերջին 20 տարիների ընթացքում և գիտի, թե ինչպես է պետք դիմակայել նման սպառնալիքներին, ունի փորձ և գործիքներ, որոնք կիրառվել են:

«Փորձը ցույց է տվել, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն ընդհանուր առմամբ, հատկապես վերջին ճգնաժամի ժամանակահատվածում, բավականին արդյունավետ էին, և մենք արդեն վաղուց ավելի պատրաստ ենք նոր զարգացումներ, սակայն ցանկալի կլիներ, որ իրադարձություներն այդ ուղղությամբ չզարգանային»,- ասաց Դավթյան:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալով Հայաստանի տնտեսության մեջ հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի 7 տոկոս աճ է գրանցվել՝ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Միաժամանակ հուլիսին, հունիսի հետ համեմատած, այց ցուցանիշի աճը 13 տոկոս է կազմել:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img