ՀՀ բանկերը ավելի քան 79.5 մլն դոլար են ձեռք բերել սեպտեմբերի 12-17-ը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 12-17-ն ընկած ժամանկահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 79,5 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 373,98 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանկահատվածում վաճառվել է ավելի քան 78.6  մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 375.53 դրամ միջին կշռված փոխարժեքով:

«NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով կատարված գործարքների համախառն ծավալը կազմել է շուրջ 15,2 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 375.75 դրամ փոխարժեքով:

Միաժամանակ միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում  իրականացվել է 750 հազար դոլարի առքուվաճառքի գործարք՝ մեկ դոլարի դիմաց 375.68 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, սեպտեմբերի 5-11-ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 29.2 մլրդ դրամ, իսկ դոլարով՝ 37.8 մլն դոլար։ ($1 – 375.3 դրամ):   -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img