Հայաստանում սպառողական վարկավորման ծավալը հուլիսին կրճատվել է 0,9%` կազմելով 186,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական վարկավորման ծավալը հուլիսին կրճատվել է 0,9 տոկոսով և կազմել 186,8 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հաշվետվության համաձայն` ՀՀ առևտրային բանկերի վարկային ավանդների ընդհանուր ծավալում սպառողական վարկավորման մասնաբաժինը կազմել է 17,8 տոկոս՝ 2011թ.-ի հունիսի 18 տոկոսի փոխարեն:

Միաժամանակ սպառողական վարկերի ընդհանուր ծավալում արտարժութային վարկերը գերազանցել են 22 մլրդ դրամը, իսկ դրամային վարկերը կազմել են 164,7 մլրդ դրամ:

ՀՀ առևտրային բանկերի վարկային ավանդների ընդհանուր ծավալը հուլիսին կազմել է 1 047,3 մլրդ դրամ, որոնցից 59,3 տոկոսը կազմում են արտարժութային վարկերը ($1-375,3 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img