Հայաստանի տնտեսական ակտիվությունն օգոստոսին աճել է 9.6 տոկոսով. վիճակագրություն

20.09.2011 14:28
Հայաստանի տնտեսական ակտիվությունն օգոստոսին աճել է 9.6 տոկոսով. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտվիվության ցուցանիշը, վիճակագրական օպերատիվ տվյալներով, ընթացիկ տարվա օգոստոսին աճել է 9.6 տոկոսով` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, օգոստոսին այս ցուցանիշի աճը, հուլիսի համեմատ, կազմել է 21.3 տոկոս:

Վիճակագրական տվյալների համաձայն, սպառողական գների աճն օգոստոսին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.8 տոկոս, իսկ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի արտադրանքների գները հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 7.7 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է մոտ 84.2 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք (գրեթե 225 միլիոն դոլար), ինչը 2010 թվականի օգոստոսի ցուցանիշից բարձր է 12.5 տոկոսով:

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա օգոստոսի արդյունքներով կազմել է 513.1 միլիոն ԱՄՆ դոլար (188,3 միլիարդ դրամ)` 2010 թվականի օգոստոսի նկատմամբ ավելանալով 25.1 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2011 թվականին ծրագրված է 4.6 տոկոսի չափով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև