Ամերիաբանկը Հայաստան-Սփյուռք հավաք-համաժողովի գլխավոր աջակիցն է

20.09.2011 16:24
Ամերիաբանկը Հայաստան-Սփյուռք հավաք-համաժողովի գլխավոր աջակիցն է

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը հանդես է գալիս որպես գլխավոր աջակից Սփյուռքի համայնքների հավաք-համաժողովի, որն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 19-20-ին, հաղորդվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկը, կարևորելով Հայաստանի հետ Սփյուռքի համայնքների փոխհարաբերությունների ամրապնդումը, Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները, ողջ հայ ժողովրդի միասնականության և համազգային հիմնահարցերի նշանակությունը, ինչպես նաև նոր գործարար կապերի ձևավորումը, իր աջակցությունն է ցուցաբերել համաժողովի կազմակերպման աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաժողովին մասնակցում են 46 երկրներից ժամանած Սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:–0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև