Ավանդների տոկոսադրույքն օգոստոսին աճել է միջինը 0,7 տոկոսային կետով և կազմել 8,2%

22.09.2011 14:35
Ավանդների տոկոսադրույքն օգոստոսին աճել է միջինը 0,7 տոկոսային կետով և կազմել 8,2%

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավանդների տոկոսադրույքը օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, աճել է միջինը 0,7 տ.կ.-ով և հասել 8,2 տոկոս մակարդակի, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:

Տվյալների համաձայն, կարճաժամկետ դրամային ավանդների միջին տոկոսադրույքն օգոստոսին կազմել է 9,2 տոկոս՝ հուլիսի համեմատ ավելանալով միջինը 0,2 տ.կ.: Միաժամանակ արտարժութային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 5,9 տոկոս՝ ավելանալով միջինը 1,2 տ.կ.:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում երկարաժամկետ դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 10,4 տոկոս՝ ավելանալով 0,3 տ.կ.-ով, իսկ արտարժութային ավանդներինը՝ 7,2 տոկոս՝ ավելանալով 1,2 տ.կ.-ով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև