Հայկական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՀ-ի և ՀԲ-ի նիստին

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական պատվիրակությունը հինգշաբթի մեկնեց Վաշինգտոն` Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Պատվիարկության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով ԱՄՀ Հայաստանի Հանրապետության կառավարիչն է և  Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը և այլ պաշտոնատար անձինք:

«Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Համաշխարհային բանկի (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկումներ տեղի կունենան առևտրի և ներդրումների, մրցակցության, հարկային վարչարարության բարեփոխումներին, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է  1992 թ.: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում զգալիորեն կատարելագործվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև իրավապայմանագրային բազան, նշանակալի զարգացում է գրանցվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Էական ձեռքբերումներ կան տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, մաքսային և այլ բնագավառներում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img