Հայաստանի հիփոթեքային վարկերն օգոստոսին ավելի մատչելի են դարձել միջին տոկոսադրույքի` մինչև 12.7% նվազման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հիփոթեքային վարկերը մեկ տարվա ընթացքում ավելի մատչելի են դարձել: Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, օգոստոսին ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթով արտահայտված հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7 տոկոս` 2010 թվականի օգոստոսի 13.4 և 14.5 տոկոս ցուցանիշների փոխարեն:

Դրան զուգընթաց Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած դրամային կարճաժամկետ վարկերի միջին տոկոսադրույքն օգոստոսին կազմել է 17.4 տոկոս` 2010 թվականի օգոստոսի համեմատ կրճատվելով 1.9 տոկոսային կետով, իսկ արտարժութային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 11.8 տոկոս` կրճատվելով 1 տոկոսային կետով:

Միաժամանակ երկարաժամկետ դրամային վարկերն օգոստոսին տրամադրվել են միջինը 17.8 տոկոսադրույքով` 2010-ի օգոստոսյան 17.36 տոկոսի փոխարեն, իսկ արտարժութային վարկերը` 12 տոկոսով` 12.86 տոկոսի փոխարեն: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img