ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումներն օգոստոսին ավելացել են 2,7%-ով՝ հասնելով 1075,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում օգոստոսի վերջին կազմել են ավելի քան 1 075,1 մլրդ դրամ՝ հուլիսի ցուցանիշի համեմատ աճելով 2,7 տոկոսով կամ 27,8 մլրդ դրամով, ներկայացվում է ՀՀ ԿԲ կայքում:

Հարկ է նշել, որ  բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է հասնում արդյունաբերության ոլորտին (22,9 տոկոս), այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 246,3 մլրդ դրամ են ուղղել (աճը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կազմել է 7,7 տոկոս):

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 22,3 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը հուլիս ամսվա համեմատ աճել է 5,1 տոկոսով և կազմել է շուրջ 239,5 մլրդ դրամ:

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 17,8 տոկոս մասնաբաժնով, որոնց մասնաբաժինը մարտի համեմատ ավելացել է 2,4 տոկոսով։

Առևտրային բանկերի սպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում օգոստոսի վերջին կազմել են 191,2 մլրդ դրամ: Բանկերի հիփոթեքային վարկերը ռեզիդենտ տնտեսությունում հասել են շուրջ 101,6 մլրդ դրամի՝ հուլիսի ցուցանիշի համեմատ ավելանալով 1 տոկոսով:

Միաժամանակ բանկերն օգոստոսին շինարարության ոլորտ են ուղղել շուրջ 89 մլրդ դրամ (նախորդ ամսվա համեմատ 5,1 տոկոսանոց անկում):

Բացի այդ, գյուղատնտեսության վարկավորումն օգոստոսի վերջին կազմել է շուրջ 70,1 մլրդ դրամ՝ աճելով 2,3 տոկոսով, սպասարկման ոլորտի վարկավորումը՝ 50,3  տոկոսով (աճը՝ 13,6 տոկոսով), իսկ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորումն ավելացել է 37,7 տոկոսով (աճը՝ 9,5 տոկոսով): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img