Հայաստանի բանկերում ավանդների ծավալն օգոստոսին ավելացել է 7,5%-ով՝ հասնելով 863,1 մլրդ դրամի

27.09.2011 12:53
Հայաստանի բանկերում ավանդների ծավալն օգոստոսին ավելացել է 7,5%-ով՝ հասնելով 863,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալն այս տարվա օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 7,5 տոկոսով և կազմել է շուրջ 863,1 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Միաժամանակ տվյալ ցուցանիշն այս օգոստոսին, տարեսկզբին ցուցանիշի համեմատ, ավելացել է 22,9 տոկոսով:

ԿԲ տվյալների համաձայն, ընթացիկ տարվա օգոստոսին դրամային ավանդների ծավալը, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 0,6 տոկոսով և կազմել է շուրջ 256,5 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով ավանդներն օգոստոսին ավելացել  են 11,3  տոկոսով՝ օգոստոսի վերջին կազմելով 606,6 մլրդ դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև