§Անելիք¦ համակարգով 2011թ. 8 ամիսների ընթացքում ՌԴ ռուբլով դեպի Հայաստան և հակառակ ուղությամբ փոխանցումների ծավալն ավելացել է ավելի քան 5 անգամ՝ հասնելով 356,1 մլն ռուբլու

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. §Անելիք¦ Դրամական փոխադրումների համակարգը 2011 թվականի 8 ամիսների ընթացքում գրանցել է ՌԴ ռուբլով դեպի Հայաստան և հակառակ ուղություններով փոխանցումների ծավալի ավելի քան 5 անգամ աճ 2010 թվականի նույն ցուցանիշի համեմատ, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին «Անելիք Բանկի» մամուլի ծառայությունից:

Միաժամանակ 2009թ.-ի առաջին ութ ամիսների համեմատ «Անելիքի» համակարգի միջոցով փոխադրումների ծավալը 13 անգամ ավելացել է:

Հաղորդագրության համաձայն՝ 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ §Անելիք¦ Դրամական փոխադրումների համակարգով իրականացվել է 673 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ծավալի փոխանցում, ինչը գրեթե 14%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նշված   ժամանակահատվածում §Անելիք¦ Դրամական փոխադրումների համակարգով գրանցվել է 920.649 գործարք, ինչը գրեթե 37%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում իրականացված գործարքների թիվը:

«Անելիք» Դրամական փոխադրումների համակարգով Մոսկվայի «Անելիք Ռու» ՍՊԸ դուստր բանկից Հայաստանի «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ և հակառակը դրամական փոխադրումներ կատարելիս գործում է ընդամենը 0.5-0,8% փոխադրման սակագին` ցանկացած գումարով և արժույթով դրամական փոխադրումներ կատարելիս, իսկ Ռուսաստանի ցանկացած վայրից  «Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և հակառակը ՌԴ ռուբլով փոխանցում կատարելիս գործում է 0,9 % միջնորդավճար ցանկացած  գումարի դեպքում:

«Անելիք» դրամական փոխանցումների համակարգը ստեղծվել է 1997թ.-ին, այսօր գործում է գրեթե 100 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 200 բանկեր և 63 հազար վճարման կետեր:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5% մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը բարձրացել է հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի հունիսի 12-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 11-ի համեմատ նվազել է 0.24 կետով՝ կազմելով 368.18 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

IDBank-ը թողարկում է 2026 թ.-ի պարտատոմսերի 4-րդ և 5-րդ տրանշները՝ 2,5 մլրդ դրամ և 5 մլն դոլար ծավալով

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img