Առաջին անգամ Հայաստանում ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Skype համակարգի միջոցով հաճախորդների սպասարկում

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման մեթոդների ընդլայնման նպատակով առաջին անգամ Հայաստանի բանկային շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Առցանց խորհրդատու» ծառայության մեկնարկի մասին, հաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը:

«Այս ծառայությունը դարձել է ևս մեկ գործող միջոց հաճախորդի և Բանկի փոխհարաբերության միջև` հատկապես հարմար Ինտերնետային ցանցից ակտիվ օգտվողների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բարձր որակավորում ունեցող մասնագետները կկարողանան online ռեժիմում պատասխանել հաճախորդին: ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, գտնվելով արձակուրդում կամ գործուղման մեջ, կարող են անվճար զանգահարել Բանկ Skype-ի միջոցով և ստանալ խորհրդատվություն Բանկի բոլոր ծառայություների մասին, ճշտել մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների և տերմինալների հասցեները և այլն:

Skype համակարգով խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի պաշտոնական կայքը` www.vtb.am և սեղմել «Առցանց խորհրդատու» կոճակը:

Մամուլի ծառայությունից թվարկել են «Առցանց խորհրդատու» ծառայության առավելությունները:

«Բանկի առցանց խորհրդատուները անմիջապես կլուծեն առաջացած խնդիրները, ապահովված է տրամադրվող տեղեկատվության բարձր մակարդակով, հաճախորդը կարող է ընտրել իրեն հետաքրքրող հարցի ճշտման ցանկացած հարմար տարբերակ` գրել էլեկտրոնային հաղորդագրություն, կատարել աուդիո և վիդեո զանգ, ծառայությունը անվճար է և հասանելի Skype համակարգի բոլոր օգտվողներին, սպասարկումն իրականացվում է 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Առցանց խորհրդատու» ծառայությունը հասանելի է աշխատանքային օրերին ժամը 9:30-ից 18:30:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքի կարևորագույն առավելություններից է հաճախորդաուղղվածությունը` հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և բանկային սպասարկման հուսալիության ու անվտանգության հանդեպ բոլոր պահանջների պահպանման վրա»,- ասել է Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ ձգտելով ՎՏԲ-Հայաստան Բանկի սպասարկումը դարձնել էլ ավելի հարմարավետ` Բանկն առաջարկում է նոր որոշումներ, այդ թվում ամենահայտնի ինտերակտիվ ծառայությունների կիրառմամբ:

««Առցանց խորհրդատու» ծառայության ներդրումը թույլ է տալիս բարձրացնել մեր հաճախորդների սպասարկման արդյունավետությունը և արագությունը, և ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի իմիջը որպես ՀՀ բանկային բնագավառում ինովացիոն առաջատարներից մեկը»,- նշել է Խաչատրյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img