Հայաստանում գնաճը 2011թ.-ի սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, 6,2% է կազմել

30.09.2011 16:37
Հայաստանում գնաճը 2011թ.-ի սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, 6,2% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճն այս տարվա սեպտեմբերին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 6,2 տոկոսի սահմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների 9,4 տոկոսանոց և ոչ պարենային ապրանքների գների 3,5 տոկոսանոց աճով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, սեպտեմբերին, 2010թ.-ի սեպտեմբերի համեմատ, ծառայությունների ոլորտում սակագների գներն ավելացել են 2,2 տոկոսով:

Սպառողական գների համաթիվը 2011թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 108,5 տոկոս, այդ թվում նաև պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) համաթիվը կազմել է 112,8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104 տոկոս:

Հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,1 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,5 տոկոսի դիմաց:

Միաժամանակ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սպառողական գների համաթիվը աճել է 0,8 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գները ևս աճել են 1,2 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝0,5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 0,1 տոկոսով:

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ուսումնասիրված բոլոր քաղաքներում սպառողական գներն աճել են 0,3-1,3 տոկոսով, միաժամանակ աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թալին քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գներն ավելացել են 0,9 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2011 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%). –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև