ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում ավելի դինամիկ և ագրեսիվ ռազմավարություն կորդեգրի

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում գործունեություն կծավալի առավել դինամիկ և ագրեսիվ ռազմավարության շրջանակներում, ասաց ՊրոԿրեդիտ Հոլդինգի խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյտագը (Ghristoph Freytag):

«Վերջին երեք տարվա ընթացքում այն երկրների մեծ մասում, որտեղ գործում է ՊրոԿրեդիտ Հոլդինգը, այդ թվում՝ Հայաստանում, հաշվի առնելով տնտեսական բարդ իրավիճակը, մեզ համար շատ կարևոր էր կայունացնել իրավիճակը: Մենք զգուշությամբ էինք զարգացնում բանկը և մեր կրեդիտային պորտֆելը: Փառք Աստծո, Հայաստանի մեր բանկին հաջողվեց հաղթահարել ճգնաժամը»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ֆրեյտագը նշեց, որ նոր ռազմավարության շրջանակներում բանկը մտադիր է բարձրացնել Հայաստանում անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակը, ինչպես նաև կկենտրոնանա կառավարման հարցերի վրա:

ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն (Asmus Rotne) իր հերթին նշեց, որ բանկը ցանկանում է փոքր բիզնեսի համար Հայաստանում առաջատարի դիրք զբաղեցնել՝ ինչպես վարկերի տրամադրման հարցերում, այնպես էլ հաշիվների սպասարկման և դեպոզիտների ներգրավման ուղղությամբ:

«Մենք մտադիր ենք փոքր բիզնեսի համար կայուն և երկարատև գործընկեր լինել, տարբերվել բարձրորակ սպասարկման ապահովմամբ և աշխատակիցների պրոֆեսիոնալիզմով, ինչպես նաև մեր հաճախորդների նկատմամբ լինել բաց և թափանցիկ»,- ընդգծեց նա:

Խոսելով ֆիզիկական անձանց հետ աշխատելու մասին՝ Ռոտնեն ասաց, որ ՊրոԿրեդիտ Բանկն իր վրա է վերցնում «Հարևան բանկի» դերը և մտադիր է խթանել հաճախորդների ֆինանսական գրագիտությունը:

«Մենք կկենտրոնանանք կուտակումների իրականացման մշակույթի զարգացման վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բանկը չի խթանելու ագրեսիվ սպառողական վարկավորումը, որպեսզի հաճախորդներն իրենց վրա պարտավորություններ չվերցնեն, որոնք այնուհետև ի վիճակի չեն լինի կատարել:

ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2008թ. փետրվարի 5–ին: Այն Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունը ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, ինչպես նաև ֆիզիկական անձանց բարձրորակ սպասարկմանը:

ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետեր են «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ-ն (ProCredit Holding AG) – 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» (EBRD) – 16.67% բաժնեմասով , «Զարգացման Բանկը» (KfW) – 14.87% բաժնեմասով։

Հայկական ՊրոԿրեդիտ Բանկը ՊրոԿրեդիտ խմբի անդամ է, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող ֆինանսական կազմակերպություններից: Դրանց գործունեությունը կառավարվում և հսկվում է Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ գլխավոր գրասենյակի կողմից: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img