Բրազիլիայում մեկ տարում գրեթե եռակի անգամ աճել է դոլարի ներհոսքը

06.10.2011 16:00
Բրազիլիայում մեկ տարում գրեթե եռակի անգամ աճել է դոլարի ներհոսքը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ./ Ամերիկյան դոլարի հոսքը Բրազիլիա 2011 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի ընկած ժամանակահատվածում գրեթե եռակի անգամ գերազանցել է ողջ 2010 թվականի ընթացքում Բրազիլիա մտած ամերիկյան արժույթի ծավալը: Սա է փաստում երկրի Կենտրոնական բանկի հրապարակած զեկույցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

2011 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Բրազիլիա է «հոսել» 68,29 միլիարդ դոլար, ինչը 180%-ով շատ է ողջ 2010 թվականի արդյունքներից (24,35 միլիարդ դոլար):

2011 թվականի առաջին վեց ամիսների արդյունքում դոլարի ներհոսքը երկրի ողջ պատմության ընթացքում ծավալով երկրորդն է և զիջում է միայն 2007 թվականին, նշում է Կենտրոնական բանկը:

Ռեկորդային ներհոսքը մասնագետները բացատրում են բրազիլական տնտեսության ներդրումային գրավչությամբ, ինչպես նաև սննդամթերքի, նավթի ու երկաթի հանքաքարի (որոնց գները շարունակում են աճել) արտահանումից ստացած հասույթով:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև