NASDAQ OMX Արմենիա բորսայում արժեթղթերով իրականացված գործարքների ծավալը սեպտեմբերին ավելացել է 6,8 անգամ՝ հասնելով 1,72 մլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում արժեթղթերով իրականացված գործարքների ծավալը ավելացել է 6,8 անգամ և գերազանցել է 1,72 մլրդ դրամը՝ օգոստոսի 253,1 մլն դրամի դիմաց:

Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերով կատարված գործարքների ծավալը կազմել է ավելի քան 21 մլն դրամ կամ ընդհանուր ծավալի 1,2 տոկոսը: Պետական պարտատոմսերով կատարվել է շուրջ 1,7 մլրդ դրամի (98,6 տոկոս) գործարք, իսկ բաժնետոմսերով կատարված գործարքների ծավալը սեպտեմբերին կազմել է 3,2 մլն (0,2 տոկոս):

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ամփոփ տվյալների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծության համաձայն, բորսայում առևտրային նստաշրջանների ժամանակ սեպտեմբերին գործարքներ են կատարվել պետական պարտատոմսերով, ինչպես նաև երեք մասնավոր ընկերությունների բաժնետոմսերով և կորպորատիվ պարտատոմսերով:

Սեպտեմբերի ընթացքում կորպորատիվ պարտատոմսերով իրականացված բորսային գործարքների ծավալով առաջատարի դիրքում է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն: Սեպտեմբերին բանկի կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 10,6 մլն դրամ կամ NASDAQ OMX Արմենիա բորսայում կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալի 50,6 տոկոսը

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ NASDAQ ОМХ Արմենիայում գրանցվել և ցուցակում են անցել 12 բաժնետոմսեր և 65 կորպորատիվ պարտատոմսեր: ($1 –  375,29 դրամ) –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img