ՀՀ կառավարությունը մտադիր չէ եվրոբոնդեր ներգրավել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության ծրագրերում այսօր եվրոբոնդերի ներգրավման խնդիր չկա, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

«Մենք ֆինանսական միջոցներ ենք ստանում ավելի արտոնյալ պայմաններով, քան կարող ենք ստանալ եվրոբոնդերի թողարկման դեպքում», – ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ կառավարությունը մտադիր չէ եվրոբոնդերով համալրել բյուջեի դեֆիցիտը կամ ավելացնել արտաքին պարտքը:

«Այս պահին դա նպատակահարմար չէ այն պարզ պատճառով, որ եվրոբոնդերի տոկոսները շատ բարձր են, և դա կավելացնի մեր պարտքային բեռը: Մենք հակառակ քաղաքականություն ենք վարում», – պարզաբանեց նա:

Վարչապետը նաև չբացառեց, որ հինգ տարի հետո կառավարությունը կվերադառնա այս հարցին:

«Դա կախված կլինի այն բանից, թե ինչ ֆինանսական իրավիճակ կտիրի աշխարհում հինգ տարի հետո», – պարզաբանեց Սարգսյանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 1455,4 մլրդ դրամ, որից ներքին պարտքը շուրջ 185,6 մլրդ դրամ է, իսկ արտաքին պարտքը՝ 1269,8 մլրդ դրամ կամ 3442,6 մլն դոլար: (1 դոլարը 375,29 դրամ է) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img