ՀՀ ԿԲ-ի աուդիտն առաջին անգամ կիրականացնի Ernst & Young ընկերությունը

07.10.2011 15:15
ՀՀ ԿԲ-ի աուդիտն առաջին անգամ կիրականացնի Ernst & Young ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը ընտրել է «Ernst & Young» ընկերությանը՝ 2011 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու նպատակով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշեցին մամուլի ծառայությունից, «Ernst & Young»-ն առաջին անգամ է անցկացնելու ՀՀ ԿԲ-ի աուդիտը:

1995-1997թթ.-ին ՀՀ ԿԲ-ի ֆինանսական հաշվետվությունների վերստուգումն անցկացրել է KPMG միջազգային աուդիտորական ընկերությունը, 1998-2000, 2002-2005 և 2007-2010 թթ.-ին՝ Grant Thornton Amyot ընկերությունը: 2001 և 2006 թթ.-ին ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվությունների վերստուգումն անցկացրել է «KPMG-Հայաստան» ընկերությունը:

«Ernst & Young» ընկերությունն աուդիտի, հարկման և իրավունքի, գործարքների խորհրդատվական ուղեկցության և բիզնեսը վարելու հարցում խորհրդատվություն տրամադրող առաջատար միջազգային ընկերություններից է: «Ernst & Young»-ում աշխատում է շուրջ 152 հազար աշխատակից աշխարհի 140 երկրում, որոնց համախմբում են համընդհանուր արժեքներն ու տրամադրվող ծառայությունների որակին հետամուտ լինելը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև