Օգոստոսին դրամային ավանդների և վարկերի տոկոսադրույքներն աճել են

12.10.2011 13:05
Օգոստոսին դրամային ավանդների և վարկերի տոկոսադրույքներն աճել են

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքն օգոստոսին, հուլիսի համեմատ, ավելացել է 0,15 տոկոսային կետով և կազմել է 17.39 տոկոս, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների միջին տոկոսադրույքն օգոստոսին միջինը ավելացել է 0,33 տոկոսային կետով և կազմել է 9,28 տոկոս:

Տվյալների համաձայն՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն օգոստոսին, հուլիսի համեմատ, ավելացել է 2 տոկոսով և օգոստոսի վերջին կազմել է ավելի քան 1,1 տրիլիոն դրամ:

Միաժամանակ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալն օգոստոսին կազմել է 863, 1 մլրդ դրամ՝ հուլիսի համեմատ ավելանալով 7,5 տոկոսով:

Օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post