Ամերիաբանկի քարտապանները կստանան հատուկ զեղչ «Ավստրիական ավիաուղիների» և «BMI»-ի հայաստանյան մասնաճյուղերից ավիատոմսեր գնելիս

13.10.2011 12:14
Ամերիաբանկի քարտապանները կստանան հատուկ զեղչ «Ավստրիական ավիաուղիների» և «BMI»-ի հայաստանյան մասնաճյուղերից ավիատոմսեր գնելիս

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկի այն քարտապան հաճախորդները, ովքեր «Ավստրիական ավիաուղիների» և «BMI»-ի հայաստանյան մասնաճյուղերից ավիատոմսեր գնելիս վճարումը կիրականացնեն Ամերիաբանկի քարտերով, կստանան հատուկ զեղչ:

Հաղորդագրության համաձայն, ներկայացված ակցիան Ամերիաբանկի քարտապաններին հնարավորություն կընձեռի խնայել 40 եվրո դեպի Եվրոպա և 50 եվրո` ԱՄՆ, Կանադա, Ասիա և Ավստրալիա ճանապարհորդելիս:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ամերիաբանկի քարտապանների համար նախատեսված հատուկ առաջարկը տարածվում է բոլոր ավիատոմսերի վրա, որոնց գնումը կիրականացվի հոկտեմբերի 17-31-ը «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերից` անկախ նրանից, թե երբ է նախատեսված ճանապարհորդությունը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է տրամադրում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:

Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» ավիաընկերությունները հանդիսանալով «Lufthansa Group»-ի ինչպես նաև «Star Alliance»-ի անդամ՝ իրականացնում են շաբաթական 13 չվերթ Երևանից Վիեննայով և Լոնդոնով դեպի Եվրոպա, Ամերիկա, Աֆրիկա, մերձավոր ու հեռավոր արևելքի երկրներ: —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև