ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկի «Արմենիա» նոր մասնաճյուղը կբացվի հոկտեմբերի 18-ին

13.10.2011 17:17
ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկի «Արմենիա» նոր մասնաճյուղը կբացվի հոկտեմբերի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «Արմենիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկետմբերի 18-ին,  հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նորաբաց «Արմենիա» մասնաճյուղը նախատեսված է դրամական մեծ հոսքեր ապահովող ֆիզիկական և իրավաբանական անձանց սպասարկելու համար: Մասնաճյուղը հագեցած է ամենաժամանակակից տեխնիկայով, ապահովված է հաճախորդի համար հարմարավետ կահավորումով:

Պաշտոնական բացման արարողությանը հրավիրված են պետական բարձր պաշտոնյաներ, գործարարներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ստեղծվել է 1996թ.: Բանկը ստեղծվել է Եվրոմիության TACIS  ծրագրի շրջանակներում: ՀԻմնական բաժնետերերի թվում են՝ Credit Agricole S.A-ն 15,56% մասնաբաժնով, «SACAM International»-ը՝ 12.44% մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխադարձ աջակցության միությունները, այդ թվում ՝ Արմավիրի մարզը՝ 14,08 և Արարատի մարզը՝ 12,28 տոկոսով:

-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post