13.10.2011 19:12
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել ԱՊՀ մասնակից-պետություններում արժույթի կարգավորման և վերահսկման ոլորտում քաղաքականության հիմնական սկզբունքների մասին համաձայնագիրը:
Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, համաձայնագիրը կստորագրվի ԱՊՀ երկրների միջև անորոշ ժամկետով:
«Այն ուղղված է արժույթի կարգավորման ոլորտում արդյունավետ համագործակցության ապահովմանը և սահմանում է արժութային գործառնությունների նվազեցումն ու սահմանափակումների հետագա վերացումը, ինչպես նաև արժույթի կարգավորման ոլորտում արժութային քաղաքականության ընդհանուր ուղղությունների մշակումը», - ասել է Գաբրիելյանը:
Ենթադրվում է, որ փաստաթուղթը կստորագրվի հոկտեմբերի 18-19-ը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստի շրջանակներում:
Նախատեսվում է, որ նիստի ընթացքում կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև ԱՊՀ-ի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր, այդ թվում նաև ազատ առևտրի գոտու մասին նոր պայմանագրի պատրաստման ընթացքն ու մինչև 2020 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի (2012-2015 թթ) իրագործմանն ուղղված միջոցառումները:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: