Սոցիալական պատասխանատվության ծրագրերի զարգացման և իրագործման մեջ ենք մենք տեսնում մեր բարոյական պարտքը երկրի և հասարակության առջև

14.10.2011 13:59
Սոցիալական պատասխանատվության ծրագրերի զարգացման և իրագործման մեջ ենք մենք տեսնում մեր բարոյական պարտքը երկրի և հասարակության առջև

ԱՌԿԱ – Վերջին տարիներին Առէկսիմբանկն իրեն ակտիվորեն դրսևորում է սոցիալական պատասխանատվության և բարեգործության ոլորտում: Խնդրում եմ ավելի մանրամասն պատմեք բնակչությանն ուղղված սոցիալական օգնության ձեր ծրագրի մասին:

Ա. Կարա-ՊողոսյանԱռէկսիմբանկը միշտ մեծապես կարևորել է սոցիալական ծրագրերը: Նոր բաժնետիրոջ՝ ռուսական Գազպրոմբանկի գալուց հետո, որը սոցիալական ուղղվածություն ունեցող նախագծերի ֆինանսավորման ծավալով առաջատարի դիրք է զբաղեցնում Ռուսաստանի խոշորագույն կազմակերպությունների շրջանում, մեր առջև խնդիր դրվեց շարունակել այս բարի ավանդույթը նաև մեր տարածաշրջանում: Ավելին, այս ավանդույթներին հետամուտ լինելն ուղղակիորեն ամրագրված է նաև մեր բանկի ռազմավարության մեջ, որը սոցիալական բնույթի ակցիաների և ծրագրերի անցկացում է նախատեսում: Ակցիաներն անցնում են «Երկրի մասշտաբով՝ յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր նշանաբանի ներքո և հարմարեցվում են բնակչության տարբեր խմբերի համար: Մեր գործունեության հիմնական ուղղությունները մշակույթի և սպորտի զարգացմանը, մայրության և մանկության պաշտպանությանն աջակցելն է, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելը: Միաժամանակ որոշ ծրագրեր հիմնվում են երկարատև համագործակցության սկզբունքների վրա:

Այսպես, արդեն երկու տարի է բանկը հանրապետության տարբեր բուհերի ուսանողների բանկային անվանական կրթաթոշակների տրամադրման ակցիա է անցկացնում: Ակցիայի նպատակն է աջակցել հանրապետության հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերող երիտասարդ մասնագետների կայացմանը, ինչպես նաև քննարկել մեր բանկում նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունը:

Երիտասարդ սերնդի առողջության և զարգացման նկատմամբ հոգատարության դրսևորման ապացույց է հասարակական և բարեգործական տարբեր կազմակերպություններին ցուցաբերվող օգնությունը: Այսպես, «Երկրի մասշտաբով՝ յուրաքանչյուր երեխայի օգտին» ակցիայի շրջանակներում բանկը հոգացել է «Օրրան» բարեգործական կազմակերպության սաների մեկամսյա սննդի ծախսը, իսկ «Մայր և Մանուկ» բարեգործական հիմնադրամի սաների համար բանկը հանգիստ է կազմակերպել Ծաղկաձորում: Բանկի սոցիալական ծրագրերն ուղղված են նաև ուռուցքային, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաներին աջակցելուն: Մենք չենք մոռանում նաև վետերաններին: Այս տարի Հաղթանակի օրվա տոնակատարության շրջանակներում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ համատեղ անցկացվեց «Երկրի մասշտաբով՝ յուրաքանչյուր վետերանի օգտին» ակցիան:

Մշակույթի և սպորտի աջակցությունը ևս եղել է բանկի սոցիալական պատասխանատվության ծրագրի անբաժանելի մասը: Մեր բանկն ու Սոֆի Դևոյանի Պարի և հոգու թատրոնը երկար տարիների հարաբերություններ ունեն: Ինչ վերաբերում է սպորտին, ապա բոլորովին վերջերս Առէկսիմբանկը հովանավորեց 5-րդ համահայկական խաղերը: Պետք է նշեմ, որ Համահայկական խաղերն իսկապես համահայկական նշանակություն ունեն, այդ պատճառով մենք հնարավորին չափով շարունակելու ենք մեր ավանդը ներդնել ազգային սպորտի զարգացման գործում՝ նման կերպով նպաստելով Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը:

ԱՌԿԱ – 2010 թ.-ին մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Առէկսիմբանկում աշխատակիցների սոցիալական պաշտպանության ինքնատիպ ծրագիր է գործարկվել: Ո՞րն է այդ ծրագրի բացառիկությունը ու որքանո՞վ է այն իրեն արդարացնում:

Ա. Կարա-ՊողոսյանՍոցիալական պատասխատանվությունը ոչ միայն բնակչության տարբեր շերտերին տրամադրվող օգնությունն է, այլև բանկի կոլեկտիվին ցուցաբերվող աջակցությունը, նրա սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, աշխատակիցների շրջանում վաղվա օրվա նկատմամբ  վստահության զգացումի ձևավորումը: 2010 թ.-ին բանկում գործարկվեց Հայաստանի բանկային համակարգի համար եզակի՝ աշխատակազմի սոցիալական ապահովման ծրագիրը, որը սոցիալական երաշխիքների և արտոնությունների տրամադրում է նախատեսում: Այս ծրագիրը ևս մեր բաժնետիրոջ քաղաքականության շարունակությունն է:

Մենք, փաստորեն, կրկնեցինք այն, ինչը երկար տարիներ է գոյություն ունի Գազպրոմբանում՝ փոքր ինչ հարմարեցնելով այն տեղական իրողություններին: Բանկի աշխատակցի սոցիալական ապահովման համակարգը նախատեսում է արտոնությունների և նյութական վճարների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լրացուցիչ վճարվող արձակուրդի տրամադրումը, ամեն տարի վճարվող հիմնական արձակարդից բացի նյութական օգնության ցուցաբերումը, նյութական օգնության տրամադրում ամուսնանալու, երեխա ունենալու դեպքում, նյութական օգնության տրամադրում բազմազավակ աշխատակիցներին, թոշակի անցնելիս, հոբելյանական ամսաթվերի դեպքում և այլն:

Բացի այդ, ամենամսյա նպաստ է վճարվում բանկի այն աշխատակիցներին, ովքեր գտնվում են արձակուրդի մեջ երեխային խնամելու պատճառով՝ մինչև երեխայի երեք տարեկան հասակը: Այս ամենը թույլ է տալիս էականորեն բարելավել աշխատակիցների աշխատանքի և կյանքի որակը:

ԱՌԿԱ – Սակայն տարին դեռ չի ավարտվել, ի՞նչ ծրագրեր կան

Ա. Կարա-ՊողոսյանՄենք նախատեսում ենք մինչև տարեվերջ մասնացկել հայտնի հայ կատարող Հայկ Մելիքյանի խոշոր միջազգային նախագծին՝ «1900+» ժամանակակից համաշխարհային երաժշտության համերգաշարին, որի գլխավոր նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել ժամանակակից օտարերկրացի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց երաժշտությունը Հայաստանում դեռ չի հնչել: Անցյալ տարիների ընթացքում հնչել են ռուս, ֆրանսիացի, չեխ և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս տարվա ծրագիրը ներկայացնում է ժամանակակից հայկական կոմպոզիտորական դպրոցի երաժշտությունը:

Ինչպես տեսնում եք քիչ բան չի արվել, սակայն ավելի շատ բան կա անելու: Բանկը զարգանում է, աճում է նրա եկամուտը, իսկ դա նշանակում է, որ աճում են նաև բնակչության սոցիալական աջակցության ծրագրին ուղղվող միջոցները: Մեր մոտեցումը ժամանակակից բիզնեսի կողմից երկրի և հասարակության առջև սեփական պատասխանատվության գիտակցման վառ օրինակ է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post