ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան հուլիսին ավելացել է 0,8%-ով՝ հասնելով 1 256 715 մարդու

14.10.2011 15:05
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան հուլիսին ավելացել է 0,8%-ով՝ հասնելով 1 256 715 մարդու

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան ընթացիկ տարվա հուլիսին, հունիսի համեմատ, ավելացել է 0,8%-ով՝ հասնելով 1 256 715 մարդու, ասվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ ֆիզիկական անձինք՝ 1 188 088 մարդ ցուցանիշով, կազմում են առևտրային բանկերի հաճախորդների բազայի ավելի քան 94,5 տոկոսը: Հուլիսին, հունիսի համեմատ, ֆիզիկական անձ հաճախորդների քանակն ավելացել է 0,9 տոկոսով:

Ըստ ԿԲ տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում, հունիսի համեմատ,  առևտրային բանկերի իրավաբանական անձանց քանակը կրճատվել է 0,5 տոկոսով՝ դառնալով 68627 մարդ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post