Հայաստանում 2012թ.-ին հարկերի հավաքման 101 մլրդ դրամի մակարդակն իրատեսական է. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012թ.-ին հարկերի հավաքման 101 մլրդ դրամի մակարդակն իրատեսական է, կարծում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

2012թ.-ի պետբյուջեի նախագծում հարկերի հավաքման մոտ 100 մլրդ դրամ մակարդակի ավելացում է դրված՝ անցյալ տարվա համեմատ:

«Կարծում եմ, որ դա բավական լարված, բայց միաժամանակ իրատեսական ծրագիր է հաջորդ տարվա համար»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:

Նա դա բացատրեց, որ Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը բարձրացնելու հնարավորություններ կան:

«ՀՀ վարչապետը նշել է այն հանգամանքի կարևորությունը, որ երկար տարիների ընթացքում մեր դոնոր-կազմակերպությունները մատնանշում են Հայաստանում առկա ներքին պաշարները և դրանց վերաբաշխման անհրաժեշտությունը»,- ասաց Մինասյանը՝ ավելացնելով, որ 0,6 տոկոսով ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության ավելացումը հատկապես դրան ուղղված քայլ է:

Միաժամանակ պատգամավորն ավելացրեց, որ 101 մլրդ դրամով հարկային մուտքերի ավելացումը մասամբ կապահովվի վարչարարության հաշվին, այդ թվում՝ սոցիալական ապահովման ուղղությամբ վճարումների գծով:

Հաշվի առնելով, որ Հայաստանում ՀՆԱ-ն առաջին կիսամյակում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, կազմել է շուրջ 1,4 տրլն դրամ, իսկ բյուջեի հարկային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 305 մլրդ դրամ, ընթացիկ տարվա հունվար-հունիս ամսին ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 21,1 տոկոս:

Սեպտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը հաստատել է 2012թ.-ի պետբյուջեի նախագիծը, որի համաձայն եկամտային մասը կազմում է 910 մլրդ դրամ, ծախսինը՝ 1042, 5 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 132,5 մլրդ դրամ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img