ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակության այցին նվիրված մամուլի ասուլիս կհրավիրվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, 17:00-ին, «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Տնօրենների խորհրդի՝ Բանկի բաժնետերերին ներկայացնող պատվիրակության այցին նվիրված մամուլի ասուլիս:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝
– ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը,
– ՎԶԵԲ-ի Ավստրիայի, Իսրայելի, Մալթայի, Ղազախստանի, Բոսնիայի և Հերցեգովինայի տնօրեն Կուրտ Բայերը:
Այցը խորհրդատվությունների հերթական փուլի մի մասն է, որոնք թույլ են տալիս ՎԶԵԲ-ի Տնօրենների խորհրդին թարմ տեղեկություն ստանալ Բանկի ներկայացվածության երկրներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Խորհրդատվական այցի նպատակն է՝ հնարավորություն ընձեռել Տնօրեններին ավելի հստակ պատկերացում կազմել հայկական տնտեսության առաջնահերթությունների և Հայաստանում 2012-2015 թթ. ՎԶԵԲ-ի հետագա դերի վերաբերյալ Հայաստանի համար ծրագրվող նոր ռազմավարության համատեքստում:

Պատվիրակության կազմում են՝ Ժերոմ Բակոնինը (Ֆրանսիա), Կուրտ Բայերը (Ավստրիա/Իսրայել/Կիպրոս/Մալթա/Ղազախստան/Բոսնիա/Հերցեգովինա), Օլե Հոֆլանդը (Նորվեգիա/Ֆինլանդիա/Լատվիա), Հերբերտ Ջունկը (Գերմանիա), Յան Մաասը (Նիդեռլանդներ/Մոնղոլիա/Մակեդոնիա), ինչպես նաև Պեդրո Մորիյոնը (Իսպանիա/Մեքսիկա): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img